ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում պատասխանել է լրագրողի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին սպանությունների մեջ մեղադրող հայտարարությանը: Ինչպես հայտնում է «Բի-բի-սի»-ն, հարցազրույցի ժամանակ լրագրողը հայտարարել է ՝ «Պուտինը մարդասպան է» այն բանից հետո, երբ Թրամը նշել է, որ հարգում է ՌԴ նախագահին: Թրամփի պատասխանը չի ուշացել: «Կան շատ մարդասպաններ: Մենք շատ մարդասպաններ ունենք: Դուք կարծում եք մեր պետությունն այդքան անմե՞ղ է», - ասել է ԱՄՆ նախագահը: Դոնալդ Թրամփը նաեւ հայտարարել է, որ կարեւոր է համարում Ռուսաստանի հետ հարաբերությունների կարագավորումը, հատկապես ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ հարցերում: «ԱՄՆ-ի համար շահավետ կլիներ ՌԴ-ի հետ լավ հարաբերությունները: Կարծում է ավելի լավ է ՌԴ-ի հետ ընեկություն անել, քան թե հակառակը», - ասել է նա: Ավելի վաղ նշվում էր, որ Թրամը վստահ չէ, որ կկարողանա «լեզու գտնել» Պուտինի հետ: