26.11.2024
Մամուլ. Մարգար Օհանյանն ու Հովհաննես Թամամյանը «փուռը կտան» նախկին ոստիկանապետին
prev Նախորդ նորություն

ԱՄՆ «փափուկ ուժն» ու ՌԴ-ին վարկաբեկելու փորձերը ՀՀ-ում հաջողության չեն հասնում. Ղուկասյան

Գաղտնիք չէ, որ Հայաստանում այսօր ակտիվ կերպով աշխատում են օտարերկրյա ազդեցության գործակալներ, որոնք պարբերաբար խթանում են փափուկ ուժի բոլոր նոր մեթոդները: Այս գործակալների շահերը կարող են և մեծամասամբ չեն համընկնում Հայաստանի իրական շահերի հետ: Նրանք մեծ հետաքրքրություն են ցուցաբերում հայ երիտասարդության հանդեպ, որոնց հետ ակտիվ կերպով աշխատում են հարյուրավոր ՀԿ-ներ և հիմնադրամներ: Այս մասին «Հայաստան—Ռուսաստան ռազմավարական դաշինք. իրողություններ և արդիմարտահրավերներ» «ուղեղային գրոհի» ժամանակ հայտարարեց Միջազգային հումանիտար զարգացման ՀԿ նախագահ Արման Ղուկասյանը:

Նրա խոսքով, այսօր Հայաստանում փափուկ ուժը ակտիվորեն գործածում են այնպիսի երկրներ, ինչպիսիք են ԱՄՆ-ն, ԵՄ-ն, մասամբ Չինաստանը և Ռուսաստանը: Եթե Չինաստանի և Ռուսաստանի դեպքում փափուկ ուժը ընկալվում է որպես իրենց մշակույթը այլ ազգերին ներկայացնելու և դրա հիման վրա երկկողմ հարաբերություններ կառուցելու հնարավորություն, ապա ԱՄՆ-ի և ԵՄ-ի դեպքում այն համարվում է ընդհանուր ազդեցության և մանիպուլյացիայի գործիք իրենց արտաքին քաղաքականության առաջադրանքները իրականացնելու և այս կամ այն երկրի վրա գերակայություն հաստատելու: Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ-ն այսօր իր առջև առաջադրանք է դրել շարունակել լինել համաշխարհային լիդեր և արմատապես վերացնել աշխարհում այլ ուժեղ խաղացողներ հայտնվելու  հնարավորությունը, որոնք աստիճանաբար աշխահը կբերեն վերջնական բազմաբևեռացման»,- նշեց նա:

Ղուկասյանի խոսքով, սխալ է ասել, որ աշխարհն այսօր միաբևեռ է, ինչպես ԽՍՀՄ-ի փլուզումից հետո էր, բայց ասել, որ ԱՄՆ-ն դադարել է համաշխարհային լիդեր լինել և այլևս չի թելադրում իր կամքն աշխարհի այլ երկրներին, միամտություն կլինի: Եթե ԱՄՆ-ն այլևս չի կարողանում աշխարհն իր սեփական փորձարկումների հարթակ դարձնել, դրանում իրենց մեծ ավանդն են ունեցել Ռուսաստանը և Չինաստանը: Այս երկու հզոր երկրները սկսել են վարել իրենց քաղաքականությունը, որը բխում է իրենց երկրների իրական շահերից: Բանախոսը նկատեց, որ դա դուր չի գալիս ԱՄՆ-ին, որն առիթը բաց չի թողնում խնդիրներ ստեղծել մասնավորապես Ռուսաստանի համար: Եվ հենց այս տրամաբանությունից ելնելով Արևմուտքի և Ռուսաստանի միջև շարունակվում են լուրջ առճակատումներ, որոնք ուղեկցվում են տնտեսական պատերազմներով և քաղաքակրթական բախումներով:

«Այս հակամարտության արդյունքում Արևմուտքի և Ռուսաստանի շփման գծում գտնվող երկրները կանգնել են ապակայունացման վտանգի առջև: ԱՄՆ-ի նպատակն է որքան հնարավոր է շատ խնդիրներ ստեղծել Ռուսաստանի համար, որպեսզի վերջինս չկարողանա դրանք լուծել: Ի վերջո, ԱՄՆ-ն նպատակ է դնում թուլացնել Ռուսաստանը և նեղացնել նրա շահերի սահմանը: Հարավային Կովկասն անմնացորդ չի մնում՝ մասնավորապես Հայաստանը, քանի որ մեր երկիրը համարվում է տարածաշրջանում Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցը: Հայ-ռուսական դաշինքի նկատմամբ ոչ դրական տրամադրված ուժերի գլխավոր նպատակն է քանդել երկու երկրների միջև եղած վստահելի և տևական հարաբերություններն այնպես, որ դրանք հնարավոր չլինի երբևէ վերականգնել: Հարձակումների կիզակետում են երկու երկրների միջև ռազմա- քաղաքական համագործակցության հարցերը, առաջ են քաշում այնպիսի հայտարարություններ, որ Հայաստանը կարող է իր տեղն ունենալ արևմտյան համակարգում, ինչը վերջինիս համար կծառայի որպես ակտիվ զարգացման այլընտրանք, պետականության անվտանգության ապահովում և այլն: Ակնհայտ է, որ Արևմուտքը ակտիվորեն աշխատում է հայ հասարակության մտածելակերպը փոխելու ուղղությամբ: Ռուսաստանի իմիջը հասարակության երիտասարդության մոտ վարկաբեկելով՝ Արևմուտքը կարող է Հայաստանը կտրել Ռուսաստանից և ամբողջ ռեգիոնը վերափոխել ի նպաստ իր շահերի: Իհարկե, դա կարվի Հայասանի շահերի հաշվին, որը կարող է հայտնվել դժվար իրավիճակում: Նման օրինակ կարող է ծառայել այսօրվա Ուկրաինան»,-նշեց նա:

Ըստ գործչի, փափուկ ուժի կիրառման մեթոդները Արևմուտքի կողմից բավականին բազմազան են: Արևմտյան դրամաշնորհներն օգտագործվում են բոլոր ուղղություններով` պետական ինստիտուտներ, ԶԼՄ-ներ, բուհական համակարգ, մարզեր: Ավելին` Հայաստանում գործում են բազմաթիվ ՀԿ-ներ, որոնք ֆինանսավորվում են ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից: Գրանցված են հարյուրավոր ՀԿ-ներ, որոնք ակտիվորեն աշխատում են հայ-ռուսական հարրաբերություների, ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի դեմ: Ըստ բանախոսի, միայն «Բաց հասարակություն- Հայաստան» հիմնադրամը (Սորորսի հիմնադրամ) աջակցում է երկրում հակառուսական քարոզչությունը՝ ֆինանսավորելով 60-70 ՀԿ-ների, ներառյալ տարբեր ԶԼՄ-ներ:

«Հայաստանում արևմտամետ պրոպագանդիստների աշխատանքի մեթոդները հետևյալն են. Հայաստանի տեղեկատվական ռեսուրսները, որոնք ունեն արտաքին ֆինանսավորում, իրենց առջև նպատակ են դնում վարկաբեկել Հայաստանի եվրասիական ուղղությունը, ինպես նաև աղավաղել հայ-ռուսական հարաբերությունների էությունը: Հայկական արևմտամետ կայքերը թիրախային լսարանին միայն ԵՄ-ի կողմնակիցների կարծիքներն ու մեկնաբանություններն են ներկայացնում և հարթակ չեն տրամադրում եվրասիական ինտեգրացիայի կողմնակիցներին: Այսպիսով այս կայքերը համարվում են միակողմանի և ոչ օբյեկտիվ տեղեկատվության կրողներ: Բացի այդ, բացասական տեղեկատվության մեծ մասը վարկաբեկման տարրերով հիմնականում վերաբերվում են Ռուսաստանին, ՀԱՊԿ-ին և ԵԱՏՄ-ին, այս տեղեկատվական ռեսուրսները Հայաստանի բոլոր խնդիրները կապում են ԵԱՏՄ-ի և Ռուսաստանի հետ և լռում են այդ ինտեգրացիոն բլոկին անդամակցելու առավելությունների մասին»,- թվարկեց նա:

Սակայն Արման Ղուկասյանը վստահ է, որ չնայած օտարերկրյա գործակալների ազդեցությանը, որն ուղղված է Ռուսաստանի իմիջը վարկաբեկելուն, Հայաստանում դեռ կան գրագետ երիտասարդներ, որոնք ունակ են խորանալ իրողությունների մեջ և չտրվեն սպեկուլյացիայի և մանիպուլյացիայի:

«Կարծում եմ, որ այս օրերում շատ կարևոր է շարունակել ԵԱՏՄ և ԱՊՀ երկրների երիտասարդների ինտենսիվ շփումը, ինչպես նաև անհրաժեշտ է ավելի շատ համատեղ միջոցառումներ կազմակերպել, որոնք ուղղված կլինեն մանիպուլյացիայի մեթոդների բացահայտմանը, որոնք նպատակ ունեն ազդելու հետխորհրդային երկրների երիտասարդության մտածելակերպի վրա»,- հավելեց նա: