Զարիֆ. Եվրամիությունը տնտեսական փաթեթի դիմաց նոր առաջարկներ չի ներկայացրել
Ուրբաթ առավոտյան Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարը ժամանել է Վիեննա` ՀԳՀԾ-ի անդամ երկրների արտգործնախարարների համատեղ նիստին մասնակցելու համար:
Ընդգծելով, որ Եվրամիությունը տնտեսական փաթեթի դիմաց նոր առաջարկներ չի ներկայացրել Իրանին, Զարիֆն ասել է. «Եվրամիությունից միակ պահանջը ՀԳՀԾ-ին հավատարիմ մնալն է»:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն՝ նշելով, որ ուրբաթ օրը Եվրամիությունն Իրանին է ներկայացնելու տնտեսական նոր փաթեթ, Զարիֆն ասել է, որ Իրանն ակնկալում է, որ եվրոպական երկրների կողմից տրամադրված փաթեթը կապահովի Իրանի ժողովրդի իրավունքները:
Զարիֆը հստակեցրել է, որ քանի դեռ Իրանի ժողովրդի իրավունքները կբավարարվեն, Իրանի Իսլամական Հանրապետությունը կկատարի իր պարտավորությունները:
Զարիֆը չորեքշաբթի գիշերը Twitter-ում գրել է. «ՀԳՀԾ-ի հանդեպ պարտավորությունը հստակ է ու անհրաժեշտ է, որ այդ վճռականությունը գործնական դաշտ փոխադրվի»:
Արտաքին գործերի նախարարների մակարդակով համատեղ հանձնաժողովի առաջին նիստը նախատեսվում է անցկացնել ուրբաթ` Իրանի և 4+1 խմբի (Գերմանիայի, Ֆրանսիայի, Բրիտանիայի, Չինաստանի եւ Ռուսաստանի) արտաքին գործերի նախարարների, ինչպես նաև Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մոգրիինի ներկայությամբ Վիեննայում: