25.11.2024
Զարիֆ. Եվրամիությունը տնտեսական փաթեթի դիմաց նոր առաջարկներ չի ներկայացրել
prev Նախորդ նորություն

Իրանը կրկին սպառնում է ոչնչացնել Իսրայելին

Գեներալ Հուսեին Սալամին հայտարարել է, որ «Սիրիայում իսլամական բանակը» հրամանի է սպասում, որպեսզի ոչնչացնի Իսրայելը։ Նա նաև պարծեցել է, որ Իրանի կողմից աջակցություն ստացող «Հեզբոլլահի» ահաբեկիչները Իսրայելի ուղղությամբ հարյուր հազար հրթիռ են ուղղել։


Իրանի ռազմական ղեկավարության բարձրաստիճան ներկայացուցիչը բացատրել է, որ իսլամական պետությունը ուժեղացնում է իր ներկայությունը Սիրիայում, որպեսզի հնարավորություն ստանա հարված հասցնել Իսրայելին և «ոչնչացնել սիոնիստական ռեժիմը»։


Իսրայելն արդեն բազմիցս զգուշացրել է համաշխարհային հանրությանն այն մասին, որ Իրանը փորձում է Սիրիային իր սեփական ռազմահենադաշտը դարձնել, սակայն այդ նախազգուշացումները ոչ բոլոր պետությունների կողմից են լուրջ ընդունվում։