Ադրբեջանի և Ռուսաստանի սահմանին սկսվել է «Սահման-վահան» օպերացիան: Ինչպես հաղորդում է APA գործակալությունը, լայնամասշտաբ գործողություններն անցկացվում են երկրի հյուսիսային շրջաններում իրավապահ մարմինների կողմից: Տեղադրվել են ոստիկանական անցակետեր, օպերացիան կտևի մինչև հունիսի 4-ը:«Սահման-վահան» գործողությունն իրականացվում է ռուսական և ադրբեջանական կողմերի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն:Գործողության անցկացման հիմնական նպատակը կազմակերպչական, պրակտիկ միջոցառումների իրականցնում է, որոնք թույլ կտան վնասազերծել հանցավոր խմբավորումներին, ահաբեկչական կազմակերպությունների անդամներին: