Իրանը բարդ երկիր է` արտաքին քաղաքականությունում իր մոտեցումներով։ Մի կողմից նրանք առաջ են տանում իրենց գաղափարախոսությունը, մյուս կողմից`շարժվում են պրագմատիկ շահերով։ Իրանին անհանգստացնում են Բաքվի շփումները Իսրայելի ու ԱՄՆ–ի հետ։ Այդ մասին Yenicag.Ru –ին հայտնել է իրանագետ Նիկոլայ Կոզակովը։Նրա խոսքով, Իրանն ու Ադրբեջանը պետք է համագործակցեն Կասպից ծովի կարգավիճակի շուրջ բանակցություններում` երկկողմ և հնգակողմ ֆորմատներում։«Ես կարծում եմ, որ ադրբեջանա–իրանական հարաբերություններն ունեն իրենց յուրահատկությունը, չնայած Հարավային Կովկասի տարածաշրջանում Իրանի առաջնային գործընկերներն են Հայաստանն ու Վրաստանը»,– հավելել է նա։