Ադրբեջանը մեծ դեր է խաղում Վրաստանի էներգետիկ անվտանգության ապահովման առումով։ Այդ մասինАПА–ի փոխանցմամբ հայտարարել է Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Քալաձեն։Նա նշել է, որ Վրաստանը կախված է ադրբեջանական գազից։«Այս պահին Վրաստանը գազ է գնում միայն Ադրբեջանից։ Ադրբեջանը մեր ռազմավարական գործընկերն է, ով ներդրումներ է կատարում Վրաստանի տնտեսության մեջ։ Մենք մոտակա ժամանակներս լրացուցիչ քանակությամբ գազ ենք գնելու Ադրբեջանից»,– հավելել է նա։