Վրաստանի փրկարարները Աջարիայի Ցիխիսձզիրի հանգստավայրում ծովից դուրս են բերել երիտասարդ տղամարդու դի, որին փնտրում էին նախորդ երեկոյից: Այս մասին հայտնում է «Новости-Грузия» կայքը: Տեղական ԶԼՄ-ների տեղեկություններով, ջրահեղձ եղած տղամարդը ազգությամբ հայ է, ապրում էր Ռուսաստանում, իսկ Վրաստանում հանգստանում էր: Քրեական գործ է հարուցվել ինքնասպանության հասցնելու հոդվածով: