26.11.2024
ԱԱԾ ձերբակալել է քրեական հեղինակություն Արտյոմ Կանեւսկոյին․ մամուլ
prev Նախորդ նորություն

Սերժ Սարգսյանի ընտանիքի հետ կապված ընկերությունը 1.6 մլն դոլար է վերադարձրել պետբյուջե

Նախկին նախագահ Սերժ Սարգսյանի ընտանիքի հետ կապված «ՋԼՋ Պրոյեկտ Քոմփանի» ՍՊԸ-ի դեմ ՊԵԿ քննչական վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակում կատարված նախաքննության ընթացքում պետական բյուջե է վերականգնվել 800 միլիոն դրամ:


Ինչխես հայտնում են ՊԵԿ-ի մամուլի ծառայությունից, քրեական գործը հարուցվել է 2018 թվականի մայիսի 2-ին և հունիսի 18-ին ընկերության կողմից անվճարունակության հատկանիշներ կանխամտածված ստեղծելու և հարկն առանձնապես խոշոր չափերով չվճարելու նպատակով՝ օրենքով սահմանված հաշվարկներում ակնհայտ կեղծ տվյալ մտցնելու դեպքի առթիվ` ՀՀ քրեական օրենսգրքի 193-րդ և 205-րդ հոդվածների 2-րդ մասի հատկանիշներով:


Հիշեցնենք, որ նախաքննության ընթացքում պարզվել էր, որ «Պրոյեկտ Քոմփանի» ՍՊԸ-ն, իրականացնելով բազմաֆունկցիոնալ շենքի կառուցապատում, 2013-2017թթ. իրականացրած գործունեության ընթացքում պետական բյուջե է վճարել ընդամենը 3 միլիոն 527 հազար դրամ, այն դեպքում, երբ պետության նկատմամբ ընկերության ներկայացրած հաշվետվություններով առաջացրել է շուրջ 147 միլիոն դրամի հարկային պարտավորություն, սակայն դրանք չի վճարել և ընկերությանը տարել է սնանկացման: Բացի այդ, պարզվել էր, որ «ՋԼՋ Պրոյեկտ Քոմփանի» ՍՊԸ-ն իր գործունեության մասին հարկային մարմիններին 2016թ. 1-ին եռամսյակի վերաբերյալ ներկայացրած ԱԱՀ-ի հաշվարկում շուրջ 140 միլիոն դրամի չափով ԱԱՀ-ի գումար է թաքցրել:


Ընկերության կողմից պետությանը պատճառված վնասը նախնական հաշվարկով կազմում էր մոտ 300 միլիոն դրամ, որը հստակեցնելու, ինչպես նաև լրացուցիչ հարկային պարտավորությունների չափը պարզելու ուղղությամբ կատարվել են որոշ քննչական և դատավարական գործողություններ:


Այս գործով, հիշեցնենք, շոշափվում են Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ազգականների անունները: Համաձայն ՊԵԿ-ի նախորդ հաղորդագրության՝ «ՋԼՋ Պրոյեկտ Քոմփանի»-ի հիմնադիրներն են Գոռ Առաքելյանը` 20 տոկոս բաժնեմասով, ով 2011-ին իր բաժնեմասն օտարել է իր մորը` Լիլիթ Բագրատյանին, Գաբրիել Ջեմբերջյանը` 20 տոկոս բաժնեմասով, Նարեկ Սարգսյանը` 20 տոկոս բաժնեմասով, և «Փյունիկ» բարեգործական հիմնադրամը` 40 տոկոս բաժնեմասով: Ընդ որում, «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի համահիմնադիրը և տնօրենը Լևոն Ազատի Սարգսյանն է, ում որդին՝ Նարեկ Սարգսյանը միաժամանակ «ՋԼՋ Պրոյեկտ Քոմփանի»-ի բաժնետեր է: Լևոն Սարգսյանը նաև «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ է:


Խորհրդի մեկ այլ անդամ է «ՋԼՋ Պրոյեկտ Քոմփանի»-ի բաժնետեր Գաբրիել Ջեմբերջյանը, ով «Ազատության» հետ զրույցում վստահեցրել է, որ վերը նշված մեղադրանքների հետ ինքը որևէ կապ չունի: