26.11.2024
Պատերազմն անխուսափելի է․ ամենատարեց մարդուց մինչև նորածին պետք է պատրաստվենք. Ղումաշյան
prev Նախորդ նորություն

Վրաստանում Սահակաշվիլիին 6 տարվա ազատազրկման են դատապարտել

Թբիլիսիի դատարանը մեղավոր է ճանաչել Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլիին՝ վրացի պատգամավոր Վալերի Գելաշվիլիին ծեծի ենթարկելու համար։


Այսպիսով, Սահակաշվիլիին դատապարտել են վեց տարի ազատազրկման։ Բացի այդ, քաղաքական գործիչը 2 տարի 3 ամսով զրկվել է պաշտոններ զբաղեցնելու իրավունքից։


Նշենք, որ Վրաստանում Սահակաշվիլիին մեղադրում են ուժի գործադրմամբ պաշտոնական լիազորությունները չարաշահելու և կանխամտածված կերպով առողջությանը ծանր վնաս հասցնելու համար։


Գործը վերաբերում է 2005 թվականի դեպքերին, երբ Վրաստանի պատգամավոր Վալերի Գելաշվիլիի վրա զինված հարձակում էր տեղի ունեցել։