Իրանի ԱԳ նախարարի տեղակալ Էբրահիմ Ռահիմպուրը հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատրաստվում է մոտակա ժամանակներս այցելել Իրան, փոխանցում է Tehran Times–ը։Նա այդ մասին հայտարարել է Թուրքիայի իր գործընկեր Ումիտ Յալչինի հետ Թեհրանում կայացած հանդիպումից հետո։Ռահիմպուրը հույս է հայտնել, որ Իրանի և Թուրքիայի ռազմավարական համագործակցության խորհրդի կողմից նախանշված տնտեսական ծրագրերը կյանքի կկոչվեն։Ըստ նրա, երկու երկրների միջև կապերը քաղաքական, տնտեսական, մշակութային ոլորտներում այս տարի ընդլայնվել են։