Մոտակա տարիներին Ադրբեջանի ու Ղազախաստանի ապրանքաշրջանառությունը կարող է հասնել 300 միլիոն դոլարի։ Այդ մասին հայտարարել է փորձագետ Վուգար Բայրամովը։Ըստ նրա, կան տնտեսական նախադրյալներ այդ ցուցանիշներին հասնելու համար ու 2018թ.–ը դրական կլինի երկկողմ առևտրա–տնտեսական հարաբերությունների զարգացման համար։Ըստ նրա, դինամիկա է նկատվում բեռնափոխադրումների ոլորտում։Նա նշել է, որ Աստանան ու Բաքուն նախորդ տարի մեծ ուծշադրություն են դարձրել տրանսպորտային նախագծերին։2017թ.–ին Ադրբեջանի ու Ղազախստանի ապրանքաշրջանառությունը կազմել է 142,1 միլիոն դոլար։