Վրաստանը կարող է ՆԱՏՕ-ի անդամ դառնալ հեշտացված կարգով
ՆԱՏՕ-ն կարող է Վրաստանի համար բացել ռազմաքաղաքական դաշինքին անդամակցելու հեռանկարը` առանց երկրի համար Անդամակցության վերաբերյալ գործողությունների ծրագրի առաջադրման: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Բրյուսելում դիվանագիտական աղբյուրը:
«Սպասվում է, որ Բրյուսելում հուլիսի 11-12-ին կայանալիք գագաթնաժողովը կհաստատի Վրաստանի հարցում դաշինքի դիրքորոշման անփոփոխ լինելը և կհայտարարի, որ երրորդ երկրներից ոչ մեկը չի կարող միջամտել դաշինքի ընդլայնման գործընթացին: Չի բացառվում, որ կարող է հայտարարվել, որ Վրաստանը կարող է դառնալ ՆԱՏՕ-ի անդամ՝ առանց Անդամակցության վերաբերյալ գործողությունների ծրագրի: Այնուամենայնիվ, նման քննարկումներ անց են կացվում»,- ասել է գործակալության աղբյուրը:
Հաղորդվում է, որ որպես ինտեգրման առաջնային գործիք կարող են ընդունվել ամենամյա ազգային ծրագրերը (ANP) և ՆԱՏՕ-Վրաստան միջոցառումների փաթեթը (SNGP):