Եթե Փարիզը Բաքվին զենք վաճառելու արգելքը վերացրել է, ՀՀ-ն կզբաղվի այդ հարցով. ՊՆ
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, Փարիզը վերացրել է Ադրբեջանին զենք վաճառելու արգելքը, ինչի արդյունքում Ֆրանսիայի ռազմաարդյունաբերական ընկերությունները սկսել են մարքեթինգային աշխատանքները՝ Ադրբեջանի հետ համագործակցություն հաստատելու համար: Այս մասին հաղորդում է AzeriDefence կայքը:
Ըստ լուրի՝ արգելքի վերացումից հետո ֆրանսիական ռազմաարդյունաբերական ընկերություններն արդեն անցել են մարքեթինգային աշխատանքների: Ավելին՝ այդ ընկերությունները Ադրբեջանում կայանալիք ADEX-2018 պաշտպանական 3-րդ միջազգային ցուցահանդեսին մասնակցելու են լայն կազմով: Նշվում է, որ միջոցառումը տեղի կունենա սեպտեմբերի 25-27-ը:
ADEX-2018-ին ներկայացվելու են նաև այնպիսի առաջատար ընկերություններ, ինչպիսիք են՝ MBDA Systems-ը, CIFAL Group-ը, Naval Group-ը, Airbus Defense-ը, Etienne Lacroix-ը, Nexter Systems-ը, Proengin, Thales-ը և այլն:
ՀՀ պաշտպանության նախարարությունից արձագանքեցին այս լուրին: VERELQ-ի հետ զրույցում ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ եթե լուրը ֆրանսիական կողմից հաստատվի, ապա համապատասխան մարմինները այդ հարցով կզբաղվեն: Միևնույն ժամանակ նա հորդորեց շատ լուրջ ադրբեջանական կողմի լուրերին չվերաբերվել: