26.12.2024
ՌԴ դեսպանը նշել է հայ-ադրբեջանական սահմանին դիվերսիայի մեղավորին
10.02.2017
ՌԴ դեսպանը նշել է հայ-ադրբեջանական սահմանին դիվերսիայի մեղավորին

Ռուսաստանը կշարունակի քայլեր ձեռնարկել մերձեցնելու համար Հայաստանի և Ադրբեջանի դիրքորոշումները ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: Այդ մասին հայտարարել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը: «Քառօրյա պատերազմից հետո, որը հաջողվեց կասեցնել Ռուսաստանի միջնորդության շնորհիվ, համանախագահ երկրները մի շարք քայլեր ձեռնարկեցին իրավիճակը շտկելու համար»,-նշել է նա` հիշեցնելով Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում գագաթնաժողովների անցկացման մասին: «Ցավոք, մինչ օրս միջազգային միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները, այդ թվում միջադեպերի հետաքննության մեխանիզմների ստեղծման և հակամարտության գոտում ԵԱՀԿ դիտորդների առաքելության ընդլայնման վերաբերյալ, այդպես էլ կյանքի չկոչվեցին»,-ասել է Վոլինկինը, հայտնում է ՏԱՍՍ-ը: Ավելին, դեսպանն ուշադրությունը հրավիրել է այն փաստին, որ 2016-ի դեկտեմբերի 26-ին, բախումներ եղան արդեն ՀՀ և Ադրբեջանի սահմանին: «Այն ժամանակ 3 հայ զինծառայող զոհվեց, նախահարձակ ադրբեջանցի զինվորը սպանվեց Հայաստանի տարածքում»,-փաստել է դիվանագետը: «Ընդհանուր առմամբ Ռուսաստանը հանդես է գալիս Անդրկովկասում կայունության ու խաղաղության հաստատման օգտին: Մենք այլընտրանք չենք տեսնում խաղաղ կարգավորմանը, ՄԽ գծով գործընկերների հետ համատեղ մենք շարունակելու ենք ջանքերն, ուղղված կողմերի դիրքորոշումների մերձեցմանը»,-հավաստիացրել է նա: