ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրեց Հայկազ Բաղմանյանին պաշտոնանկ անելու մասին հրամանագիրը: Նախագահականի կայքից տեղեկանում ենք, որ Սարգսյանը դեկտեմբերի 5-ին ստորագրել է հետեւյալ բովանդակությամբ հրամանագիր. «Գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանին ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից»: Նշենք, որ այսօր պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն լրագրողների հետ զրույցում ասել էր, որ ինքն է առաջարկել Հայկազ Բաղմանյանին աշխատանքից ազատման զեկուցագիր գրել: Որպես պատճառ նա նշել էր, «աշխատանքային պայմանավորվածությունների չկատարումը, ծառայության անհամատեղելիությունը»: