3.02.2026
ԵԱՀԿ-ն դատապարտել է ադրբեջանցի ընդդիմադիր լրագրգող Մուխթարլիի գործով դատավճիռը
13.01.2018
ԵԱՀԿ-ն դատապարտել է ադրբեջանցի ընդդիմադիր լրագրգող Մուխթարլիի գործով դատավճիռը

ԵԱՀԿ-ն դատապարտել է Բաքվում ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխթարլիի գործով դատավճիռը, իսկ լրագրողի կինը Բաքվին եւ Թբիլիսիին հանցագործության մեջ է մեղադրել: Ավելի վաղ, հունվարի 12-ին, Բաքվում Վրաստանից առեւանգված լրագրող Աֆխան Մուխթարլին դատապարտվեց 6 տարվա ազատազրկման: Մուխթարլըն հայտնի է ադրբեջանական իշխանությունների քաղաքականությանն ուղղված քննադատությամբ, վերջին երկու տարին նա բնակվում էր Վրաստանում: Լրագրողի խոսքով՝ Թբիլիսիի կենտրոնից իրեն առևանգել են անձիք, որոնց հագին քաղաքացիական հագուստ է եղել և նրանք խոսել են վրացերեն: Լրագրողին բռնի ուժով նստեցրել են ավտոմեքենա, տարել Թբիլիսիի սահմաններից դուրս, որտեղ դաժանաբար ծեծել են, կապել և տեղափոխել այլ ավտոմեքենայի մեջ, իսկ արդեն Ադրբեջանի հետ սահմանին տեղափոխել երրորդ ավտոմեքենան, որում արդեն ադրբեջաներեն են հաղորդակցվել: Բաքու տեղափոխելուց հետո ընդդիմադիր լրագրողը կալանավորվեց երեք ամսով: Նրա դատավճռի հայտարարումից հետո լրատվամիջոցների ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Արլեմ Դեզիրը դատապարտեց այն։ «Դատավճիռը, որի հիմքում հետաքննություններով զբաղվող լրագրողի դեմ կասկածելի մեղադրանքներն են, ակնհայտ հարձակում է լրատվամիջոցների ազատության վրա», - ասել է նա եւ հավելել, որ անկախ լրագրողի բանտարկությունը չի կարող ընդունելի լինել։ Դեզիրը հույս է հայտնել, որ դատավճիռը «կչեղարկվի կամ կբողոքարկվի» ։ Դեզիրն անդրադարձել է լրագրողի առեւանգման փաստին եւ հիշեցրել էր, որ Վրաստանի իշխանությունների հետաքննությունը դեռ չի ավարտվել։ Հայտարարությամբ է հանդես եկել նա եւ 6 տարվա ազատազրկման դատապարտված Մուխթարլիի կինը՝ Լեյլա Մուստաֆաեւան: Նրա խոսքով, լրագրողի ճակատագրի համար Բաքուն եւ Թբիլիսին են պատասխանատվություն կրում: «Մենք գնահատում ենք դատարանի որոշումը որպես Ադրբեջանի եւ Վրաստանի համատեղ որոշում», - ասել է Լեյլա Մուստաֆաեւան: Վրաստանի կառավարությունը, ասել է Մուխթարլիի կինը վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի հետ համատեղ նպաստել է Մուխթարլի ձերբակալմանը եւ կալանավորմանը: «Այս կազմակերպված հանցագործությունը կատարվել է Վրաստանում է եւ շարունակվել Ադրբեջանում: Աֆղան Մուխթարիի ձերբակալման համար պատասխանատվություն են կրում ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Վրաստանի կառավարությունները», - ասել է Մուստաֆաեւան: