Ամերիկյան ԶԼՄ–ների փոխանցմամբ, Պենտագոնը կարող է առաջարկել Դոնալդ Թրամփին ցամաքային գործողություն սկսել Սիրիայում։ Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի երկրների ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Սեմյոն Բաղդասարովը հայտարարել է, որ Թրամփի նպատակն է ցուցադրել, որ ԻՊ–ի ջախջախման գործում առանցքային դեր են խաղացել ամերիկացիները`գրավելով Ռաքքան, փոխանցում է pravda.ru–ն։ Նրա խոսքոց, եթե անգամ ՌԴ–ն ըմբռնումով մոտենա Վաշինգտոնի այդ ցանկությանը`ահաբեկչության դեմ գործուն համագործակցություն հաստատելու նպատակով, ապա Իրանը շատ հակաամերիկյան դիրքորոշում կորդեգրի։ Ըստ նրա, Թեհրանում չեն մոռանա, որ Թրամփը մեղադրում է Իրանին ահաբեկչության աջակցման մեջ, սպառնում է դուրս գալ միջուկային գործարքից, ինչպես նաև ցանկանում է ստեղծել իսրայելա–արաբական հակաիրանական դաշինք։