25.11.2024
Նարեկ Սարգսյանը մի քանի ժամ ծեծի է ենթարկել քաղաքացուն իր շենքի նկուղում. դատախազություն
prev Նախորդ նորություն

«Եկեղեցականին անհարիր վարքագիծ». Կորյուն աբեղա Առաքելյանը կարգալույծ է հռչակվել

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Կորյուն աբեղա Առաքելյանը՝ «եկեղեցականին անհարիր վարքագծի ու հակականոնական ընթացքի համար»:


Մայր Աթոռում նշել են, որ տնօրինության համար հիմք է ծառայել Սուրբ Էջմիածնի Կարգապահական հանձնախմբի եզրակացությունը, ինչպես նաեւ սահմանված մեկշաբաթյա շրջանում զղջմամբ ու ապաշխարությամբ դարձի գալու հորդորի անտեսումը:


Կարգալույծ եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքին՝ Արմեն Առաքելյան ավազանի անունով: