25.11.2024
«Եկեղեցականին անհարիր վարքագիծ». Կորյուն աբեղա Առաքելյանը կարգալույծ է հռչակվել
prev Նախորդ նորություն

Գեւորգ Աճեմյանը հրաժարականի դիմում է ներկայացրել. խոստանում է աջակցել իշխանություններին

Գեւորգ Աճեմյանը հրաժարականի դիմում է ներկայացրել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի գործերի կառավարչի պաշտոնից: Այս մասին Աճեմյանը գրել է Facebook-ի իր էջում՝ տեղադրելով նաեւ “Bya, Bya” գրառմամբ նկար:


Գեւորգ Աճեմյանի, ինչպես եւ մինչ այդ աշխատանքից ազատան դիմում ներկայացրած Կարպիս Փաշոյանի հրաժարականին նախորդեցին աղմկահարույց իրադարձություններ:


Օրերս մեծ աղմուկ բարձրացավ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի մամուլի խոսնակ Կարպիս Փաշոյանի՝ CivilNet լրատվական կայքին տված հարցազրույցից հետո, որի ժամանակ նա ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ զոհված հերոսների հասցեին հնչեցրել էր մի քանի արտահայտություններ:


Մասնավորապես՝ հարցին, թե ինչպես է նա վերաբերվում որոշ շինությունների պատերին՝ ապրիլյանի հերոսներին պատկերող գրաֆիտիներին, Փաշոյանը պատասխանել է «Փողոցային արվեստն այն է, երբ մենք սահմանադրական հանրաքվեի ժամանակ Երեւանի պատերին «ոչ» էինք նկարում, ու ոստիկանությունը մեզ բերման էր ենթարկում: Մյուս կողմից էլ, ինձ թվում է պետք է էդ երեխաներին հանգիստ թողնել, նույն Ռոբերտ Աբաջյանի անունը շատ են շահարկում: Մանկահասակ դեմքով տղա, էդ պահին չի էլ հասկացել՝ ինչ է կատարվում, իսկ մենք հիմա անընդհատ շահարկում ենք, շահարկում, ինձ թվում է՝ չարժե: 18 տարեկան տղա է, չարժե նրա անունն այդքան շահարկել»:


Facebook սոցիալական ցանցում բազմաթիվ օգտատերեր քննադատելով խոսնակի արած արտահայտությունները պահանջում էին, որ նա ներողություն խնդրի հերոսի ծնողներից եւ հասարակությունից: Հրաժարականի մասին իր տեքստում նա միայն նաշեց, որ “բովանդակությունը պարտվեց ռազմահայրենասիարական շիզոֆրենիային”:


Գեւորգ Աճեմյանը միանգամից մի քանի աղմկահարույց լրատվական իրավիճակներում հայտնվեց՝ կապված առաջին նախագահ Լենոն Տեր-Պետրոսյանի հասցեին եւ “Աշտարակ կաթի” գործարանի շուրջ իրադարձությունների հետ, որոնց մասին իր հարաժարականի պատճառաբանման տեքստում գրում է Աճեմյանը:


“Սիրելի ընկերներ, այսօր հրաժարականի դիմում եմ ներկայացրել վարչապետի աշխատակազմի գործերի կառավարչի պաշտոնից։ Ուրախ եմ, որ լավ թիմում եմ աշխատել։ Չեմ կարծում, թե կրոնական հայացքներս, առաջին նախագահի հասցեին արած արտահայտությունս, «Աշտարակ կաթի» և թերթեր չգնելու պատմությունները, որոնք հասարակական հնչեղություն ստացան, իրենց պատշաճ բացատրությունները չեն ստացել իմ կողմից։ Բայց և այնպես, բոլորս պետք է հաշվի նստենք որոշակի իրողությունների հետ և իրականությանը ճակատ առ ճակատ հանդիպենք։ Իմ աջակցությունն եմ հայտնում ներկայիս գործադիր իշխանությանը (այնպես, ինչպես Կարպիս Փաշոյանը – խմբ.)։ Ուժերիս ներածին չափով օգնական եմ լինելու նրան։ Լավ մնացեք...


Հ.Գ. խղճիս և Աստծո առաջ ուղիղ եմ”, - ասված է Աճեմյանի գրառման մեջ:


Ավելի վաղ 168.am-ի զրույցում վարչապետի աշխատակազմի գործերի կառավարիչ Գևորգ Աճեմյանը հաստատել է, որ ինքը «Կյանքի խոսք»-ի անդամ է. «Ես այդ դավանանքի հետևորդ եմ, ես «Կյանքի խոսք» եկեղեցուց եմ, իմ հավատքը դա է»։


Մամուլում նաև տեղեկություն էր հայտնվել, որ Գևորգ Աճեմյանն իր մոտ է հրավիրել «Աշտարակ Կաթ» ապրանքային նշանի սեփականատիրոջը և հորդորել կարճ ժամկետներում «Աշտարակ Կաթ» ապրանքային նշանը հետ վերադարձնել «Աշտարակ Կաթ» ՓԲԸ նախկին սեփականատեր Աշոտ Ափոյանին և ազատել գործարանի տարածքը։


Նա նաև հայտարարել է, որ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը «քոռ է ոչ միայն ֆիզիկապես, այլև քաղաքական հեռատեսությամբ»։