19.04.2025
Ներկայումս Հայաստանի ընդհանուր մթնոլորտը դրական է. ՀՀ նախագահ
prev Նախորդ նորություն

Ռուսական ռազմաբազայի զինծառայողները ոչնչացնում են պայմանական հակառակորդին

Հայաստանի ռուսական ռազմակայանի զինծառայողները մոտոհրաձգային դասակների մարտական հրաձգությունների ընթացքում պայմանական հակառակորդ նշանակող թիրախներ են խոցում «Ալագյազ» բարձրլեռնային զորավարժարանում: Այս մասին հայտնում են ՌԴ-ի Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից:


Նշվում է, որ մարտական հրաձգությունների պարապմունքները մեկ ամսվա թնթացքում անցկացվում են բարձրլեռնային, էքստրեմալ շոգ կլիմայական պայմաններում:


Զինծառայողները միայնակ պատրաստության պարապմունքներում, անձնակազմեր ու ջոկեր կազմելիս հղկել են մարտավարական եւ հատուկ պատրաստության, վարման եւ ԲՄՊ-2 զենքով, Տ-72Բ տանկերով, հրազենով, ավտոմատ (ԱԳՍ-17) եւ ձեռքի (ՌՊԳ-7Վ) նռնականետերով հրաձգության նորմատիվների կատարման վարպետությունը: Հայաստանի ռուսական ռազմակայանի մոտոհրաձգային դասակների համալիր պարապմունքներին ներգրավված Է են շուրջ հազար զինծառայող եւ 250 միավոր հատուկ ռազմական տեխնիկա:

Նարեկ Սարգսյանը մի քանի ժամ ծեծի է ենթարկել քաղաքացուն իր շենքի նկուղում. դատախազություն
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար