Ադրբեջանը ռուսական արտադրողներից բավականաչափ զենքեր է գնել`տանկեր, հրթիռներ, իսկ ինչ վերաբերվում է պահեստամասերին, ապա Ադրբեջանը արտադրում է ցանկացած տրամաչափի արկեր և փամփուշտներ։ Եթե ՌԴ–ի ռազմաարդյունաբերական համալիրի նկատմամբ պատժամիջոցներ կիրառվեն, ապա խնդիրներ կառաջանան ՀՀ–ի մոտ։ Այդ մասին հայտարարել է ռազմական փորձագետ Թարլան Էյվազովը։Նա նշել է, որ Ադրբեջանը ՌԴ–ից զենքեր է գնում Մոկսվայի հետ լավ հարաբերություններ պահպանելու համար։ Ըստ նրա, իրենք կարող են զենք չգնել ՌԴ–ից, այլ արտադրել ինքնուրույն, կամ զենքեր գնել Արևելյան Եվրոպայում, Իսրայելում, եղբայրական Թուրքիայում ու Պակիստանում։Նա հավելել է, որ գումարի առկայության դեպքում զենք գնելը խնդիր չէ։