Բաքվում երեք տարի ազատազրկման դատապարտված բլոգեր Ալեքսանդր Լապշինը դիմել է, որ իրեն արտահանձնեն Իսրայել: Այս մասին գրում է RT-ն: «Այսօր կայացել է իմ հանդիպումը Լապշինի հետ: Նա դիմել է իրեն Իսրայել արտահանձնելու դիմումով», — ասել է բլոգերի փաստաբանը: Հիշեցնենք, Բաքվի ծանր հացնագործությունների դատարանը հուլիսի 20-ին Լապշինին դատապարտեց 3 տարի ազատազրկման: