5.04.2026
ՀՀ պետական մարմիններում 2017 թ․ արձանագրվել են շուրջ 5 մլրդ դրամի խախտումներ
prev Նախորդ նորություն

ՀԱԷԿ-ի վերագործարկման ժամկետի յուրաքանչյուր օր ուշացումը կբերի 220 մլն դրամի վնաս

ՀՀ կառավարությունը օգոստոսի 19-ին կայացած նիստի ընթացքում քննարկել է «ՀԱԷԿ» ՓԲԸ-ին` 2-րդ էներգաբլոկի պլանային նախապատրաստական վերանորոգման աշխատանքների շրջանակում անհրաժեշտ ապրանքներն ու ծառայությունները անմիջապես արտադրողներից և մեկ անձից ձեռք բերելու թույլտվություն տալու հարցը՝ «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերին համապատասխան:


Ըստ հիմնավորման՝ «Հայկական ատոմային էլեկտրակայան» («ՀԱԷԿ») ՓԲԸ-ում հունիսի 1-ից սկսվել է 2-րդ էներգաբլոկի պլանային նախապատրաստական վերանորոգման աշխատանքները (ՊՆՎ), որի ավարտը նախատեսված է մինչև 2018թ. օգոստոսի 1-ը:


ՀԱԷԿ-ի վերագործարկման ժամկետի յուրաքանչյուր օր ուշացումը էներգոհամակարգին կբերի շուրջ 220 մլն դրամի վնաս: Վարչապետ Փաշինյանը հետաքրքրվել է ՀԱԷԿ-ի գնումների գործընթացով և առաջարկել որոշմանը հավանություն տալ լրացուցիչ քննարկումից հետո միայն:

ԵԱՀԿ-ն պատրաստ է համագործակցել ՀՀ կառավարության հետ կոռուպցիայի դեմ պայքարում
Հաջորդ նորություն next
 Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար
03.04.2026
Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար