7.09.2025
Միքայել Մինասյանի հոր հիվանդանոցը պետբյուջեից 300 մլն դրամ է ստացել, բայց հիվանդ չի բուժել
prev Նախորդ նորություն

ՀՀ պետական մարմիններում 2017 թ․ արձանագրվել են շուրջ 5 մլրդ դրամի խախտումներ

ՀՀ ֆինանսների նախարարությունը 2017 թվականին պետական մարմիններում իրականացվել է 44 ստուգում, որոնց արդյունքում արձանագրվել են 4 մլրդ 978 մլն դրամի խախտումներ։ Այս մասին հուլիսի 19-ին հայտնել է ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։


Նա հավելեց, որ ստուգումները եղել են և ծրագրային, և իրավապահ մարմինների պահանջով, և վարչապետի հանձնարարականով:


«Ընդհանուր առմամբ, արձանագրվել են 4 մլրդ 978 մլն դրամի խախտումներ, որոնք նույնպես եղել են տարբեր բնույթի: Ստուգման արդյունքները քննարկվել են ստուգման օբյեկտի ներկայացուցիչների հետ, առկա են բոլոր տեսակի փաստաթղթերը խախտումների հետ կապված, այնուհանդերձ բոլոր ստուգումների հետ կապված առաջարկվել է համապատասխան մարմինների ղեկավարներին խախտումների վերաբերյալ ձեռնարկել միջոցառումներ»,- ասաց Ջանջուղազյանը, փոխանցում է «Արմենպրես»-ը:


Գործադիրը այսօրվա նիստի ընթացքում հավանություն է տվել ՀՀ ֆինանսների նախարարության` ՀՀ պետբյուջեի կատարման նկատմամբ հսկողության 2017 թ. տարեկան արդյունքների վերաբերյալ հաշվետվությանը: ՀՀ նախարարները, ՀՀ ԿԱ պետական կառավարման մարմինների ղեկավարները, ՀՀ մարզպետներն ի գիտություն կընդունեն հաշվետվությունը և կձեռնարկեն միջոցներ՝ ստուգումների արդյունքում արձանագրված խախտումները, թերությունները վերացնելու և հետագայում այդպիսիք բացառելու ուղղությամբ:

ՀԱԷԿ-ի վերագործարկման ժամկետի յուրաքանչյուր օր ուշացումը կբերի 220 մլն դրամի վնաս
Հաջորդ նորություն next
 Դեսպան Սմբատյանն ու Թբիլիսիի փոխքաղաքապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը
04.09.2025
Դեսպան Սմբատյանն ու Թբիլիսիի փոխքաղաքապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը