24.11.2024
Արարատի նախկին մարզպետը հայտնել է Ալիկ Սարգսյանին կաշառք տալու մասին
prev Նախորդ նորություն

Փաշինյան. Փանիկի միջադեպը սադրանք է ընդդեմ հայ-ռուսական բարեկամության

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի սկզբում հուլիսի 19-ին անդրադարձավ Շիրակի մարզի Փանիկ գյուղում ՌԴ 102-րդ ռազմաբազայի զինվորականների կողմից առանց հրահանգի եւ թույլտվության զորավարժանք անցկացնելու դեպքին։


«Ես դա համարում եմ սադրանք ընդդեմ հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների, սադրանք ընդդեմ ՀՀ ինքնիշխանության: Մեղավորներին պետք է գտնել ու պատասխանատվության ենթարկել: Դեռ խնդիր կա, թե ինչ ընթացակարգերով պետք է հետաքննվի այս միջադեպը, քանի որ կան երկկողմ պայմանագրեր: Ամեն դեպքում ես տեղյակ եմ, որ ոստիկանությունում նյութեր նախապատրաստվում են, և հույս ունեմ հետագա ընթացքն արդյունավետ կլինի: Բայց, կրկնում եմ, կա հարց՝ պարզաբանելու, թե ինչ ընթացակարգերով պետք է տվյալ միջադեպը քննության առնվի»,- ասաց վարչապետը:


Հիշեցնենք, երեկ 11-ից 12-ն ընկած ժամանակահատվածում ՌԴ 102-րդ ռազմաբազայի ստորաբաժանումներն առանց զգուշացման մտել են Շիրակի մարզի Փանիկ գյուղ եւ զորավարժանք իրականացրել: Պայթյուններ եւ կրակոցներ են հնչել: Իրենց տների մոտ տանկեր եւ զինված զորք տեսնելով՝ փանիկցիները խուճապի են մատնվել եւ փախել տներից: Վախից երեխաներ են ուշագնաց եղել: Ոմանք նաեւ կրակոցների ժամանակ ահաբեկվել եւ թաքնվել են: