Իրանը պետք է նավթավերամշակման գործարան կառուցի Սիրիայում` օգտագործելով իրանցի փորձագետների նոու–հաուները։ Այդ մասին հայտարարել է Իրանի նավթաքիմիական արդյունաբերության գիտահետազոտական կենտրոնի ղեկավար Աքբար Զամանյանը, փոխանցում է Fars News–ը։Նա նշել է, որ գործարանն ունենալու է 140 000 բարել նավթի հզորություն։Ըստ նրա, սիրիական թեթև և ծանր նավթն օգտագործվելու է այդ գործարանում, որպես հումք։