Թուրքիան պետք է անմիջապես դադարեցնի ռազմական գործողությունները սիրիական Աֆրինում: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Բահրամ Քասեմին: «Իրանն ուշադիր հետեւում է սիրիական Աֆրին քաղաքում ընթացող իրադարձություններին եւ հույս ունի, որ օպերացիան անմիջապես կդադարեցվի»,- նշվում է Tasnim գործակալության կողմից հրապարակված հայտարարության մեջ: «Աֆրինում ճգնաժամի շարունակությունը կարող է հանգեցնել Սիրիայի հյուսիսում գտնվող «Թաքֆիր» արմատական խմբավորման ակտիվացմանը , ինչպես նաեւ պատերազմ եւ ավերածություններ հրահրել այս երկրում», - ավելացրել է նա: