24.12.2024
Նախարարը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ պատվիրակությանը ներկայացրել է ՀՀ ընտրական նոր օրենսգրքի մշակման գործընթացը
27.02.2017
Նախարարը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ պատվիրակությանը ներկայացրել է ՀՀ ընտրական նոր օրենսգրքի մշակման գործընթացը

Հայաստանը ներկայում գտնվում է կարեւոր փոփոխությունների նախաշեմին, եւ այս Ընտրական օրենսգիրքը հիմնականում ուղղված է ընտրական գործընթացի նկատմամբ հանրության վստահության բարձրացմանն ու ամրապնդմանը: Այս մասին ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնող ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ պատվիրակության հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը: Նախարարը պատվիրակության առաջարկով ներկայացրել է սահմանադրական բարեփոխումների շրջանակում ՀՀ ընտրական նոր օրենսգրքի մշակման գործընթացը, քաղաքական կոնսենսուսի արդյունքում դրանում կատարված փոփոխությունները՝ մասնավորապես անդրադառնալով ընտրողների ստորագրված ցուցակների հրապարակմանն ու անձի նույնականացման համար կիրառվող տեխնիկական սարքերի ներդրմանը: Արփինե Հովհաննիսյանը նշել է, որ Հայաստանը ներկայում գտնվում է կարեւոր փոփոխությունների նախաշեմին, եւ այս Ընտրական օրենսգիրքը հիմնականում ուղղված է ընտրական գործընթացի նկատմամբ հանրության վստահության բարձրացմանն ու ամրապնդմանը: