27.11.2024
Երեւանը ժամանակ է խնդրել ԼՂ հիմնախնդրին ծանոթանալու համար. կհանդիպեն ԱԳ նախարարները
prev Նախորդ նորություն

Հայ-թուրքական սահմանին ձերբակալել են Աֆղանստանի քաղաքացիներից բաղկացած հանցավոր խումբ

Հայաստանում ծառայություն իրականացնող Ռուսաստանի Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը հայ-թուրքական սահմանին 5 սահմանախախտի են ձերբակալել:


Այս մասին տեղեկացրում են Հայաստանի Հանրապետությունում ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության Սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից:


Հանցավոր խմբավորումը փորձել է անօրինական ճանապարհով ներխուժել Հայաստան: Օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ձերբակալված 5 անձինք Աֆղանստանի քաղաքացիներ են:


Սահմանախախտները հանձնվել են Հայաստանի իրավապահ մարմիններին:


Ներկայում իրականացվում են գործողություններ՝ պարզելու միջադեպի մանրամասները: