27.11.2024
Հայ-թուրքական սահմանին ձերբակալել են Աֆղանստանի քաղաքացիներից բաղկացած հանցավոր խումբ
prev Նախորդ նորություն

Փաշինյան․ Հայաստանը Արցախի հարցում իրավիճակին համարժեք դիրքորոշում է ցուցաբերելու

Ադրբեջանն իր գործողություններով և հռետորաբանությամբ խաթարում է խաղաղության մթնոլորտը, և հայկական կողմը համարժեք է լինելու իրավիճակին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հուլիսի 25-ին հայտարարել՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։


Փաշինյանը նշեց՝ որ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը շատ ճիշտ է արել, որ Ադրբեջանի հասցեին կտրուկ հայտարարությամբ է հանդես եկել։


«Պաշտպանության նախարարի աշխատանքն է ոչ միայն այդպիսի հայտարարություններ անելը, այլ նաև այդ հայտարարությունների բովանդակությունն անհրաժեշտության դեպքում ապահովելը։ Այո, մենք կարևոր ենք համարում Արցախի ներգրավումը բանակցային ձևաչափում։ Ես ասել եմ, որ կարող եմ բանակցել ՀՀ անունից, բայց չեմ կարող բանակցել Արցախի Հանրապետության անունից, որովհետև ԱՀ-ն ունի դրա համար ընտրված պաշտոնյաներ և կառույցներ։ Ես ասել եմ նաև, որ մենք պատրաստ ենք բանակցությունների և նվիրված ենք հարցը խաղաղ ճանապարհով լուծելու ջանքերին։ Այստեղ երկու կարծիք լինել չի կարող»,- նշեց գործադիրի ղեկավարը, հայտնում է Panorama.am-ը։


Փաշինյանի խոսքով, ոչ թե հարաբերությունների վերանայման մասին է պետք խոսել, այլ իրավիճակին համարժեք լինելու։ Որևէ դիրքորոշում, ըստ նրա կարծրացած չէ, դիրքորոշումները պետք է լինեն համարժեք։


«Մենք կարծում ենք, որ, այո, խաղաղ ճանապարհով հարցի կարգավորումը կարևոր և հնարավոր է, բայց մենք ասում ենք նաև, որ դրա համար անհրաժեշտ է համապատասխան մթնոլորտ։ Ցավոք սրտի, Ադրբեջանն իր գործողություններով և հռետորաբանությամբ խաթարում է խաղաղության մթնոլորտը։ Մենք համարժեք ենք լինելու իրավիճակին։ Եթե Ադրբեջանը կվերանայի իր մոտեցումը և կնպաստի խաղաղության մթնոլորտի հաստատմանը, մենք այդ իրավիճակին համարժեք կլինենք։ Եթե այլ իրավիճակի ուղղությամբ կգնա, մենք այդ ուղղությամբ նույնպես կլինենք համարժեք՝ օպերատիվ իրավիճակից և մեր ազգային շահերից բխող»,- շեշտեց ՀՀ վարչապետը։


Անդրադառնալով ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի` Ադրբեջանին ուղղված կոշտ հայտարարություններին, վարչապետը նշեց, որ դա նախարարի պարտականությունն է: «Դավիթ Տոնոյանը շատ ճիշտ է արել: Նրա աշխատանքն է այդպիսի հայտարարություններ ոչ միայն անելը, այլև այդ հայտարարությունների բովանդակությունն անհրաժեշտության դեպքում ապահովելը»,- նշեց ՀՀ վարչապետը: