27.11.2024
Փաշինյան․ Հայաստանը Արցախի հարցում իրավիճակին համարժեք դիրքորոշում է ցուցաբերելու
prev Նախորդ նորություն

Մնացականյանն՝ ի տարբերություն Նալբանդյանի, առավել պրոֆեսիոնալ դիվանագետ է. Մամեդյարով

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն՝ ի տարբերություն Էդվարդ Նալբանդյանի, առավել պրոֆեսիոնալ դիվանագետ է:


Այս մասին իր թուրք գործընկեր Մևլյութ Չավուշօղլուի հետ հանդիպումից հետո ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը:


Մամեդյարովը նաև հայտնել է, որ Զոհրաբ Մնացականյանի հետ առաջին հանդիպման ժամանակ փորձել են լավ ճանաչել միմյանց:


Իսկ ինչ վերաբերում է Մնացականյանի և Նալբանդյանի տարբերությանը, Մամեդյարովն իր նոր գործընկերոջն առավել պրոֆեսիոնալ է անվանել:


Իր հերթին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտնել է, որ Անկարան չի փոխել իր քաղաքականությունը Հայաստանի ու Ղարաբաղյան հակամարտության նկատմամբ: 


«ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ես հանդիպեցի Զոհրաբ Մնացականյանի հետ: Ես ծանոթ եմ նրա հետ այն ժամանակից, երբ նա Եվրոպայի Խորհրդում Հայաստանի դեսպան էր: Շնորհավորեցի նրան ու Հայաստանի վարչապետ Փաշինյանին։


Մեր դիրքորոշումը հայտնի է, մենք չենք փոխել մեր դիրքորոշումը: Հայտնի է մեր դիրքորոշումը նաև Ղարաբաղի վերաբերյալ»,- ասել է Չավուշօղլուն: