26.04.2025
Հայաստան-ԵՄ․ նեղանալ չի կարելի՝ ներսի և դրսի հաղորդակցման լեզուն և մշակույթը տարբեր են
prev Նախորդ նորություն

Սա անվճար ջրի երկիր է․ Facebook–ի հայտնի բլոգերը նկարագարում է Հայաստանը

Սա անվճար ջրի երկիր է։ Այս մասին Հայաստանի մասին նկարահանած տեսահոլովակը հրապարակելիս գրել է Facebook–ի հայտնի բլոգերներից մեկը` Nas Daily–ն։ Նա տեսահոլովակ է նկարել Հայաստանի ցայտաղբյուրների մասին։


Նշվում է, որ բլոգեր Նուսեյր Յասինը խնդրել է բոլոր ցանկացողներին երեկոյան այցելել թանգարան բաց երկնքի տակ` Կասկադ։ Նրա երկրպագուները հավաքվել են նշված ժամին։ Դատելով տեսանյութից` մարդիկ մի քանի հարյուր հոգի են եղել, հայտնում է Սպուտնիկը։



Nas Daily–ն իր ավանդական, մեկրոպեանոց հոլովակը նվիրել է Հայաստանի ցայտաղբյուրներին։ Բլոգերը նշել է, որ այդ կերպ կարելի է ոչ միայն գումար տնտեսել, այլ նաև չօգտագործել շշալցված ջուր։ Իսկ դա իր հերթին կնպաստի բնապահպանությանը։


Դրա նախորդ օրը հրապարակված մեկ այլ հոլովակ, որը նույնպես նկարվել էր Հայաստանում, ծխելու թեմայով էր։ Տեսանյութի հիմնական մեխը տնտեսելն և առողջ ապրելն է։



Նա հաշվել է, որ եթե ամեն օր մի տուփ ծխի, ապա մեկ տարում կծախսի 144 հազար դոլար։ Facebook–ի աստղը գերադասել է ապրել մինչև խոր ծերություն և խնայած գումարներով գնել սպորտային Ferrari։

Փանիկում տեղի ունեցածով ՌԴ ռազմաբազայի հրամանատարությունը ծառայողական քննություն կսկսի
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mir24.tv
23.04.2025
Հայաստանը կքննարկի Ադրբեջանում կայանալիք ԱՊՀ երրորդ խաղերին մասնակցելու հրավերը. նախարար