26.11.2024
Բուժման կարիք ունեցող ՀՀ ոչ մի քաղաքացի չպետք է մնա հիվանդանոցների դռներին. Փաշինյան
prev Նախորդ նորություն

Դժբախտ պատահար Երևանում. ԱՆ ՊՈԱԿ-ի տանիքի փլուզման հետևանքով աշխատակից է մահացել

Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում հուլիսի 16-ին ՀՀ արդարադատության նախարարության «ՀՀ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տանիքի փլուզման հետևանքով մահացել է մեկ աշխատակից, մյուսի վիճակը ծանր է: Այս մասին հայտնում է «Արմենպրեսը»՝ հղում անելով դեպքի վայր ժամանած ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին:


Նախարարի խոսքով՝ շենքի տանիքի փլուզման պահին աշխատակիցներն անցնում էին շենքի տակով:


«Աշխատակիցներից մեկը վերակենդանացման բաժանմունքում է՝ նախնական տվյալներով գանգուղեղային տրավմայով: Մյուսն էլ թեթև քերծվածքներ էր ստացել: Այս պահին եղած տեղեկություներով արդեն դուրս է գրվել հիվանդանոցից», - նշել է նա:


Նախարարը նշել է, որ դեպքի առիթով նախապատրաստվում են նյութեր քրեական գործ հարուցելու համար:


«Շինաշխատանքներ են կատարվել շենքի պայմանները բարելավելու ուղղությամբ: Ուսումնասիրություններ կարվեն, եթե կան մեղավորներ, նրանք կբացահայտվեն և կենթարկվեն պատասխանատվության», - հավելեց նախարարը:


Տուժածները տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն: Արտակ Զեյնալյանը դեպքի վայրից ուղևորվում է նրանց տեսակցության: