26.11.2024
Մեզ «Աշտարակ կաթը» պետք չէ. պայմանավորվածություն խախտողը Ափոյանն է, թող պարտքը մարի
prev Նախորդ նորություն

Պետք է վերահաստատել, որ ՀՀ-ն կճանաչի Արցախի անկախությունը Ադրբեջանի ագրեսիայի դեպքում

Պետք է վերահաստատել, որ Հայաստանը կճանաչի Արցախի անկախությունը Ադրբեջանի հերթական ագրեսիայի դեպքում: Այս մասին գրել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:


Նա մի քանի կետերով անդրադարձել է այս հիմնախնդրին.


«1. Հայաստանում իշխանափոխության ընթացքում Ադրբեջանի հույսերը ներքին խժդժությունների շնորհիվ բլիցկրիգ իրականացնելու հօդս ցնդեցին, քանի որ Սերժ Սարգսյանը և Նիկոլ Փաշինյանը պահպանեցին ներքին կայությունությունը, նվազագույնի հասցնելով Հայաստանի և Արցախի անվտանգությանը սպառնացող վտանգները:


2. Մայիսի 9-ին Ստեփանակերտ այցելության ժամանակ նորընտիր վարչապետը ազդարարեց բանակցային գործընթացքում Հայաստանի դիրքերի կոշտացման և Արցախի Հանրապետութանը լիարժեք բանակցային կողմ դարձնելու հրամայականի մասին:


3. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից հնչեցված հայտարարությունների ենթատեքստում դրված ուղերձը պարզ էր՝ բանակցությունները պետք է շարունակել գործող ձևաչափով:


4. Մոգերինի-Փաշինյան հանդիպումից հետո ԵՄ-ի կողմից տարածված պաշտոնական հաղորդագրության մեջ կոչ էր արվում հակամարտության կողմերին վերսկսել բանակցությունները առանց նախապայմանների: Շատ թափանցիկ ակնարկ էր:


5. Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների առաջին ըանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը մի կողմից կոչ էր անում "բովանդակային բանակցությունների", մյուս կողմից վերահաստատում էր կարգավորման համար առաջարկվող 3 հիմնարար սկզբունքները:


6. ՆԱՏՕ-ի գագաթաժողովի իր ելույթում Նիկոլ Փաշինյանն առաջին անգամ իր պաշտոնավարաման ընթացքում հրապարակավ անդրադարձավ Վիեննայի, Սանկտ-Պետերբուրգի և Ժնևի հանդիպումների արդյունքներին, շեշտադրելով նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման կարևորությունը, փաստացի հակադարձելով այսպես կոչված "բովանդակային բանակցությունենրի" թեզին:


Եվ այսպես, երկամսյա դիվանագիտական մանյովրներից հետո Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը կարծես թե վերադառնում է մինչև իշանափոխություն եղած ելման կետին և հարց է ծագում, թե հայկական կողմը ինչ պետք է անի ստեղծված իրավիճակում:


Կարծում եմ, գործողությունների պլանը կարող է լինել հետևյալը՝


a. Հայաստանը պետք է մշտապես շարունակի բարձրաձայնել, որ առանց Արցախի Հանրապետության ժոողովրդի համաձայնության չի կարող լինել որևէ վերջնական լուծում:


b. Բանակցությունների ընթացքում գերակա է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչումը:


c. Պետք է վերադառնալ դիվանագիտական ճնշումներին Վիեննայի, Սանկտ-Պետերբուրգի և Ժնևի պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար: Առանց վստահության վերակագնման և միջադեպերի կանխման և հետաքննության գործուն քայլերի և մեխանզիմների ոչ մի քաղաքական կարգավորման մասին խոսք լինել չի կարող:


d. Պետք է թարմացվի դեռևս ապրիլյան պատերազմից հետո Սերժ Սարգսյանի կողմից տրված հանձնարարականը Հայաստանի և Արցախի միջև ռազմական փոխգործակցության համաձայնագրի մասով:


e. Պետք է ևս մեկ անգամ հրապարակավ հայտարարել, որ Ադրբեջանի կողմից Արցախի կամ Հայաստանի դեմ հերթական լայնածավալ ագրեսիայի դեպքում Հայաստանը կճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը»,- Facebook-ում գրել է Աշոտյանը: