20.04.2024
ՀՀ-ում նախընտրական շրջանը չի խոչընդոտի բանակցային գործընթացին. Բալայան
prev Նախորդ նորություն

Պարզվել է «Բուրգեր քինգ»-ում պայթյունի պատճառը. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է Երևանում գործող «Բուրգեր քինգ» սննդի կետում տեղի ունեցած պայթյունի պատճառը։ Անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայություններ մատուցելու համար մեղադրանք է առաջադրվել «Կոտայք գարեջրի գործարան» ՍՊԸ-ի սառնարանա-կոմպրեսորային արտադրամասի պետին։ Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից:


Հյուսիսային պողոտա 5 հասցեում գտնվող «Բուրգեր քինգ» սննդի կետում պայթյունը տեղի է ունեցել 2018 թվականի ապրիլի 2-ի երեկոյան, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել 9 քաղաքացի:


Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, ստեղծվել քննչական խումբ, մշակվել քննչական պլան, և ձեռնարկվել մեծածավալ քննչական գործողություններ՝ պայթյունի պատճառները պարզելու համար, այդ թվում՝ նշանակվել դատաբժշկական, պայթյունատեխնիկական, շինարարատեխնիկական և ապրանքագիտական փորձաքննություններ։


Արդյունքում՝ բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ պայթյունի օջախը գտնվել է դեպքի վայր հանդիսացող «Բուրգեր քինգ» արագ սննդի կետի առաջին հարկի սրահի վաճառականգնակի տակ՝ հատակի վրա: Դատաապրանքագիտական, պայթյունատեխնիկական և շինարարատեխնիկական համալիր փորձաքննության եզրակացության համաձայն՝ պայթյունի պատճառ է հանդիսացել ճնշման տակ գտնվող, խախտումով տեղափոխված գլանանոթի՝ դժվարամատչելի վայրում խախտումով տեղադրումը, որի հետևանքով տեղի է ունեցել գլանանոթի ջերմաստիճանի բարձրացում, ինչը նպաստել է ածխաթթվածնի գազային ֆազայի ավելացմանը՝ գլանանոթի մեջ ճնշման բարձրացմանը, որի հետևանքով էլ տեղի է ունեցել պայթյունը: Ըստ փորձագետների՝ տեղի ունեցած պայթյունն ունեցել է 0.745 ՄՎտ հզորություն, ինչը համարժեք է 178 գր՝ ըստ տրոտիլային էկվիվալենտի:


Քննությամբ պարզվել է, որ ածխաթթվածնային գլանանոթը գործարանային արտադրության է՝ արտադրված Ռուսաստանի Դաշնությունում ՝ 2012թվականին, և համապատասխանել է ԳՕՍՏ 8050-85 միջպետական ստանդարտի պահանջներին, հետևապես՝ պիտանի նպատակային օգտագործման համար:


«Բուրգեր քինգ» արագ սննդի կետում գործունեություն ծավալող «Բուրգեր Արմ» ՓԲ ընկերությանը գարեջրատեսակների և ըմպելիքների մատակարարման ծառայություններ մատուցել է «Կոտայք Գարեջրի Գործարան» ՍՊ ընկերությունը, որի կողմից էլ առաքվել է նշված գլանանոթը։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է մատուցված ծառայության անվտանգության համար պատասխանատու անձի ինքնությունը։


Նախնական քննության տվյալներով՝ «Կոտայք Գարեջրի Գործարան» ՍՊԸ-ի սառնարանա-կոմպրեսորային արտադրամասի պետի աշխատանքային պարտականություններից է եղել հրահանգավորել և ուսուցանել նույն ընկերության գարեջրի լցման սարքերի տեղադրող-մեխանիկին՝ աշխատանքի անվտանգության կազմակերպման կանոնների վերաբերյալ, սակայն չի ուսուցանել, չի տեղեկացրել բարձր ճնշման տակ գտնվող գազի գլանանոթների սպասարկման պայմանները, և տեղադրող-մեխանիկը, առանց անվտանգության տեխնիկայի քննություն հանձնելու և չունենալով սահմանված կարգով և ձևի վկայական, Երևան քաղաքի Հյուսիսային պողոտա 5 հասցեում գործող «Բուրգեր Քինգ» արագ սննդի կետում իրականացրել է գարեջրի լցման գլանանոթի սպասարկման, մասնավորապես՝ ածխաթթու գազի գլանանոթի փոխարինման աշխատանքը, որը կատարելիս թույլ է տվել մի շարք խախտումներ։


Մասնավորապես՝ ճնշման տակ գտնվող գլանանոթը տեղադրել է սխալ՝ պառկեցված վիճակում, վատ օդափոխվող տեղում և սառեցնող սարքավորման հետնամասում տեղադրված աշխատանքի ժամանակ տաքացող գալարախողովակաշարին մոտ, չի ամրացրել գլանանոթը, որի հետևանքով 2018թ.-ի ապրիլի 2-ին տեղի է ունեցել նշված գլանանոթի ջերմաստիճանի բարձրացում, որն էլ նպաստել է ածխաթթվածնի գազային ֆազայի ավելացմանը՝ բերելով գլանանոթի մեջ ճնշման բարձրացման և որպես հետևանք՝ հանգեցնելով պայթյունի։


Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ «Կոտայք Գարեջրի Գործարան» ՍՊԸ-ի սառնարանա-կոմպրեսորային արտադրամասի պետին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին։

Մեզ «Աշտարակ կաթը» պետք չէ. պայմանավորվածություն խախտողը Ափոյանն է, թող պարտքը մարի
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը հերթական մեղադրանքներն է հնչեցրել Ֆրանսիայի հասցեին
19.04.2024
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը հերթական մեղադրանքներն է հնչեցրել Ֆրանսիայի հասցեին

alexistogel macau

alexistogel

link alexistogel

situs alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

link alternatif alexistogel

alexistogel gacor

bandar alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel terpercaya

agen togel online

link alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel

alexistogel togel slot

alexistogel

alexistogel online

alexistogel

alexistogel gampang menang

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

slot gacor alexistogel