Թուրքիայի տարածքում գտնվող Էրզրումի նահանգի Օթլու շրջանում անհայտ անձինք հրդեհել են ռուսական ուղղափառ եկեղեցի: Նշվում է, որ եկեղեցին վաղուց անուշադրության էր մատնված տեղի իշխանությունների կողմից: Gazeteduvar.com.tr-ի հաղորդմամբ, չարագործները, որոնք դեռ անհայտ են մնում, եկեղեցին հրդեհել են ցերեկը, ինչի շնորհիվ հաջողվել է այն արագ մարել և փրկել եկեղեցին: Եկեղեցին կառուցվել է ռուս-թուրքական վերջին պատերազմից հետո: