26.11.2024
Հարկային պարտավորությունների չկատարման մասով պետբյուջե է վերականգնվելու 42 մլն դոլարի վնաս
prev Նախորդ նորություն

Արդիականացված ՄիԳ-29 կործանիչները համալրել են Էրեբունիի ռուսական ավիաբազան

Չորրորդ սերնդի ՄիԳ-29 արդիականացված բազմաթիրախային կործանիչները համալրել են Էրեբունիում տեղակայված ռուսական ավիացիոն ռազմակայանը։ Ավիաբազա է բերվել 2 կործանիչ: Այս մասին հայտնում է ՌԴ Հարավային ռազմաշրջանի մամուլի ծառայությունը:

Արդիականացված ինքնաթիռները թույլ կտան պաշտպանել օդային սահմանները ԱՊՀ երկրների ՀՕՊ միացյալ համակարգի շրջանակում և կանոնավոր ուսումնական թռիչքներ իրականացնել միավորման մարտական պատրաստության ծրագրի նորմատիվներով: