26.11.2024
Կառավարութունը մերժեց ՀՀԿ-ական պատգամավորների հարկային առաջարկները
prev Նախորդ նորություն

Բարձրավոլտ էլեկտրական ցանցերից միլիոնների հասնող գողություն է կատարվել․ Սանասարյան

Բարձրավոլտ էլեկտրական ցանցերից միլիոնների հասնող գողություն է կատարվել։ Այս մասին հայտարարել է ՀՀ Պետական վերահսկողության ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը։


Կառավարության նիստից հետո նրան հարց են ուղղել, թե ինչո՞ւ կառույցը չի իրականացնում այն ստուգումները, որի մասին նախապես հայտարարվել էր: Խոսքը, մասնավորապես, ՊՆ-ի մասին է:


«Այս պահին ՊՆ-ում կան քրեական գործեր եւ դա մեր կառույցին խանգարելու է, որ մեր ընթացիկ գործերը իրականացնենք: Դրա համար սպասում ենք, որ ՊՆ-ում այդ գործերի ավարտին: Սակայն կենտրոնական հավաքակայանում մշտադիտարկում անում ենք»,- ասաց նա:


Դավիթ Սանասարյանը նշեց, որ այսօր դատախազություն է ուղարկելու բարձրավոլտ էլեկտրական ցանցերի հետ կապված գողության մի դեպք: «Գտանք գողացված տրանսֆորմատր՝ մեծ արժողությամբ, միլիոնների մասին է խոսքը: Մենք աշխատում ենք»:


Դավիթ Սանասարյանը նաեւ ասաց, որ առաջիկայում բացահայտումներ կլինեն քաղաքապետարաններում: նա բացասական պատասխանեց հարցին՝ արդյո՞ք նոր պաշտոնյաները հասցրել են չարաշահումներ թույլ տալ: