26.11.2024
Ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությունը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր․ Արցախ
prev Նախորդ նորություն

Բաքուն դեմ է ԼՂՀ-ի վերադարձին բանակցային սեղանի շուրջ. Независимая газета

Ադրբեջանի ու ՀՀ-ի ԱԳ նախարարները ղարաբաղյան հարցի կարգավորման շուրջ բանակցություններ կացնկացնեն հուլիսի 11-ին Բրյուսելում: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետո Ղարաբաղի` բանակցային գործընթացում մասնակցության մասին է հայտարարել նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: ԼՂՀ առաջնորդները տարիներ շարունակ դա են պահանջում:


Ինչպես գրում է Независимая газета-ն, ԼՂՀ-ում հայտարարում են, որ առանց Ստեփանակերտի համաձայնության ոչ մի որոշում հակամարտության գոտում չի կարող կյանքի կոչվել: Ադրբեջանը Ստեփանակերտը բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու հայկական կողմի փորձը դիտարկում է, որպես ստատուս-քվոն պահպանելու փորձ:


ԼՂՀ բանակցային սեղան վերադարձնելու հայկական կողմի փորձերը չեն տեղավորվում Ադրբեջանի պլանների մեջ:


ՀՀ-ն ֆորմալ առումով չի հանդիսանում հակամարտության կողմ, սակայն մասնակցում է բանակցություններին: