Փորձագետը բացատրել է, թե ինչու Վրաստանը չի անդամակցի ՆԱՏՕ-ին
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ կազմակերպությունը շարունակելու է աշխատանքները Վրաստանի` ՆԱՏՕ-ին անդամակցելու ուղղությամբ:
Փորձագետ Կոնստանտին Տասիցը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հայտարարության մեջ չեն նշվել անդամակցության կոնկրետ ժամկետներ:
Ըստ նրա, 2008թ-ից հնչում են նմանատիպ հայտարարություններ` Վրաստանում դե-ֆակտո քայլեր են ձեռնարկվում ՆԱՏՕ-ի չափանիշներին մոտենալու ուղղությամբ, սակայն ՆԱՏՕ-ի անդամ մի շարք երկրներ չեն ցանկանում սրել հարաբերությունները ՌԴ-ի հետ այց հարցով:
Նա հավելել է, որ Վրաստանի ու ՆԱՏՕ-ի հետագա մերձեցումը կապված է լինելու ավելի շատ Դաշինքի ու ՌԴ-ի հարաբերություններից:
Իսկ փորձագետ Անդրեյ Ֆրոլովը հայտարարել է, որ ՌԴ-ն ուժերը հարավում բավարար են, որպեսզի հակադարձի վրացական նկրտումներին, ինչպես ՌԴ-ի դեմ, այնպես էլ Աբխազիայի ու Հարավայի Օսիայի:
Նա նշել է, որ Թբիլիսիի ագրեսիվ գործողությունների դեպքում ՆԱՏՕ-ն նրան չի աջակցելու:
Ըստ նրա, Վրաստանը ՆԱՏՕ-ին հետաքրքրում է ոչ թե իր մինիմալ ռազմական հնարավորություններով, այլ որպես պլացդարմ ՌԴ-ի հարավային սահմանների երկայնքով: