26.11.2024
ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարները համաձայնվել են մոտ ապագայում կրկին հանդիպել. ԵԱՀԿ ՄԽ
prev Նախորդ նորություն

Ղարաբաղում հավելյալ դիտորդների տեղակայման հարցում վերջնական որոշում չկա. Զախարովա

Հերթական բրիֆինգի ժամանակ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության գոտում ԵԱՀԿ անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման գործընթացին և դրա ազդեցությանը հակամարտության կարգավորման վրա:

Զախարովան հիշեցրել է, որ 2016 թվականին Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովների ժամանակ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները քննարկել են քայլեր, որոնք միտված են հակամարտության գոտում իրավիճակի կայունացմանն ու խաղաղ գործընթացի առաջխաղացման համար նպաստավոր մթնոլորտի ձևավորմանը: Մասնավորապես, այդ նպատակով նրանք պայմանավորվածություն են ձեռք բերել ընդլայնել միջազգային դիտորդների թվաքանակը հակամարտության գոտում:


Այս թեման, ասել է նա, քննարկվել է կողմերի հետագա հանդիպումների ժամանակ ևս, այդ թվում և այս տարեսկզբին: Կողմերը սկզբունքային համաձայնություն են ձեռք բերել հավելյալ դիտորդների, նրանց տեղակայման, ինչպես նաև այլ հարցերի շուրջ: Սակայն վերջնական որոշում դեռ չկա:

«Հայաստանում փոխվել է ղեկավարություն: Առաջիկայում տեղի կունենան նախարարների առաջին խորհրդակցությունները: Հետո, հույս ունենք, կլինեն այլ հանդիպումներ ևս, որոնց ընթացքում կողմերը հնարավորություն կունենան քննարկել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը նվիրված հարցերի լայն շրջանակ, այդ թվում և դիտորդների խնդիրը»,- հավելել է Զախարովան: