22.04.2025
Կարող եք ակնկալել ԵՄ աջակցությունը բարեփոխումների ճանապարհին. Տուսկը՝ Փաշինյանին
prev Նախորդ նորություն

ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարները համաձայնվել են մոտ ապագայում կրկին հանդիպել. ԵԱՀԿ ՄԽ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել հայտարարությամբ, որում անդրադառնում են հուլիսի 11-ին Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարաների հանդիպմանը:


Համանախագահները կարևորում են լարվածության թուլացման և հրահրող հռետորաբանությունից խուսափելու անհրաժեշտությունը:


Հայտարարության մեջ նշվում է, որ նախարարները համաձայնվել են մոտ ապագայում կրկին հանդիպել համանախագահների հովանու ներքո:


«Նախարարները մտքեր են փոխանակել տիրող իրադրության, հետագա քայլերի շուրջ: Կողմերը քննարկել են որոշ հարցեր առաջիկա հանդիպումների, այդ թվում՝ հնարավոր վստահության կառուցման միջոցների վերաբերյալ: Համանախագահները նշել են լարվածության թուլացման և հրահրող հռետորաբանությունից խուսափելու անհրաժեշտությունը», - ասված է հաղորդագրության մեջ:

Ղարաբաղում հավելյալ դիտորդների տեղակայման հարցում վերջնական որոշում չկա. Զախարովա
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան