25.11.2024
Hürriyet. Թուրքիայի արտաքին քաղաքական ընդհանուր չափանիշները փոփոխության չեն ենթարկվի
prev Նախորդ նորություն

Սիրիական բանակը վերահսկողություն է հաստատել Հորդանանի հետ սահմանի նկատմամբ

Սիրիական բանակը վերահսկողություն է հաստատել Հորդանանի հետ սահմանային Դերաա նահանգում, որը գրեթե ամբողջությամբ ազատագրվել է ահաբեկիչներից, ազատագրումն իրականացվել է նվազագույն զոհերով, հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովային, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

Նրա խոսքով՝ Սիրիայի հարավ-արևմուտքում վերջնական փուլ է թևակոխում Դերաա և Էլ-Քունեյթրա նահանգների ազատագրումը գրոհայիններից:

«Ներկա պահին Դերաա նահանգը գրեթե ամբողջությամբ ազատագրված է, համաձայնություն է կնքվել նահանգի հարավային և հարավարևելյան թաղամասերում իրավիճակի կարգավորման մասին, որն ավելի քան 7 տարի գտնվել է անօրինական զինված խմբավորումների վերահսկողության տակ: Սիրիական կառավարական բանակը վերահսկողություն է սահմանել հարևան Հորդանանի հետ սահմանի նկատմամբ՝ հնարավորություն ստեղծելով վերականգնելու երթևեկությունը Բեյրութ-Դամասկոս-Ամման միջազգային ավտոմայրուղով», - ասել է Զախարովան: