24.12.2024
Հայկական ընտրություններ. բռունցքներ և դանակահարություններ՝ բանավեճի փոխարեն
07.03.2017
Հայկական ընտրություններ. բռունցքներ և դանակահարություններ՝ բանավեճի փոխարեն

Նախընտրական շրջանում Հայաստանի տարբեր մարզերում արձանագրված քաղաքական դրդապատճառներով բնռության դեպքերը մի կողմից երկրում քաղաքական մշակույթի հեղեղուկ վիճակի, իսկ մյուս կողմից ընտրական օրենսգրքով սահմանված, այսպես կոչված, «ռեյտինգային» ընտրական ցուցակների հետեւանք են: «Սովորաբար տարբեր ընտրությունների ժամանակ մենք ականատես էինք լինում տարբեր ուժերի ներկայացուցիչների միջև բախումների, հիմնականում մեծամասնականով առաջադրված ներկայացուցիչների միջև, այսօրվա դրությամբ այս ընտրություններով այդ անհանդուրժողականությունը խորացել է և դա պայմանավորված է նոր Ընտրական օրենսգրքով: Խոսքը, այսպես կոչված, ռեյտինգային ընտրական ցուցակների մասին է», - հայտարարեց ՀՀ ԱԺմարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ,«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի պատգամավորի թեկնածու Էլինար Վարդանյանը: Հայաստանում խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը մարտի 5-ին է մեկնարկել, սակայն արդեն իսկ գրանցվել են քաղաքական դրդապատճառներով պայմանավորված բռնության դեպքեր: Մասիսի քաղաքում իշխող Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներ եւ առաջադրված թեկնածուներ Մուրադ Մուրադյանի և Արայիկ Գրիգորյանի թիմակիցների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել, ընթանում է նախաքննություն: Նախկին ԲՀԿ-ական, այժմ ՀՀԿ թեկնածու, ԱԺ պատգամավոր Բազմասեր Առաքելյանի կողմանկիցները, ըստ մամուլի ծեծի են ենթարկել Հայ հեղափոխական դաշնակցության համակիրներից մեկին: Բլորովին վերջերս Արարատի մարզի Սայաթ-Նովա գյուղում ՀՀԿ-ի ներկայացուցիչը դանակահարել է ԲՀԿ-ական ակտիվիստի: Ռեյտինգային ընտրական ցուցակրները, նշում է Էլինար Վրդանյանը, վտանգավոր հետեւանքների կարող են հանգեցնել, ինչի մասին «մենք զգուշացնում էին ընտրական օրենսգքի քննարկումների ժամանակ»: «Հայ հասարակությանը բնորոշ է տարանջատումը ՝ երևանցիներ, աբովյանցիներ, և հիմա նույնիսկ թիմերի ներսում է տարանջատումը սկսվել, ինչը ռեյտինգային ցուցակներով է պայմանավորված», - ասաց նա՝ վստահություն հայտնելով, որ կան նախադրյալներ, որպեսզի հասարակությունը բաժանվի խմբերի և սկսելու են միմյանց մեջ պայքարը: Խոսելով նախկին արտգործնախարար, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի առաջնորդներից Վարդան Օսկանյանի որդու հետ կապված միջադեպի և հարուցված քրեական գործի մասին՝ Էլինար Վարդանյանն չհերքեց այս գործում քաղաքական ենթատեքստի բացակայությունը: «Իրականում այլ պարագաներում նման հաղորդման հիման վրա քննչական մարմիններում քրեական գործ չէր հարուցվում, հետևաբար մեկնաբանությունը թողնում եմ հասարակությանը», - ասաց նա: Քննարկմանը մասնակից «ՀԱԿ-ՀԺԿ» դաշինքի պատգամավորի թեկնածու Զոյա Թադևոսյանը վստահ է, որ բռնությունները հնարավոր չի լինի նաեւ առաջիկայում կանխել, քանի որ Հայաստանում իրականում գրծում է ոչ թե համամասնական, այլ 100 տոկոսանոց մեծամասնական ընտրակարգ: «Հենց ռեյտինգային կոչված ցուցակները դրա վառ ապացույցն են: Այդ բռնությունները երբեք էլ հնարավոր չէ կանխել, որովհետև ցավոք սրտի գործում է 100 տոկոսանոց մեծամասնական ընտրակարգ: Որևէ կուսակցության ձայն տալ հնարավոր չէ առանց մեծամասնական թեկնածուի, բոլոր ձայները գալիս են մեծամասնական թեկնածուի շնորհիվ: Սա 100 տոկոսանոց մեծամասնական ընտրակարգ է», - ասաց Թադեւոսյանը՝ հավելելով, որ բռնությունների պարագայում պատգամավորության այս կամ այն թեկնածուի մեղքը դատարանով ապացուցելու պարագայում, պետք է Կենտրոնական ընտրական հանձնաժողով դիմել եւ դադարեցնել նրա մասնակցությունն ընտրություններին: Թեև քարոզարշավը նոր է սկսվել, նշում է «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը, բայց արդեն միջադեպեր են եղել: «Ուժ գործադրելը, վախի մթնոլորտ քարոզելը ոչ մի լավ բանի չի բերելու, և դրանք անհամադրելի են բարձր արժեքների հետ: Բռնությունների դեպքերում լավագույնս պետք է մեղադրանք ներկայացնել, քննադատել և օրենքի շրջանակում գործողությունների դիմել: Այս տիպի հարցերը պետք է կարգավորվեն միանշանակ օրենքի դաշտում», - ասաց Վահե Էնֆիաջյան՝ հավելելով, որ ռեյտինգային ընտարցուցակները հանգեցրել են մի վիճակի, երբ առանձին քաղաքական թիմերի ներսում կան տարաձայնություններ եւ անհաշտություններ: «Պետք է ամեն ինչ անել, որ այդ տարաձայնություններն անցանկալի դրսևորումներ չստանան», - ընդգծեց նա: ՀՅԴ ներկայացուցիչ Բագրատ Եսայանը չահամաձայնեց իր գործընկերների հետ, որ ռեյտինգային ընտրացուցակներն են նախընտրական բռնությունների հիմնական պատճառը: «Բռնություն անթույլատրելի է, բայց դա նոր երևույթ չէ: Հայաստանում բոլոր ընտրությունների ընթացքում կամ հետո բռնությունների մասին հրապարակումներ եղել են», - ասաց ՀՅԴ ներկայացուցիչը՝ հավելելով, որ բռնությունների առկայությունը խոսում է երկրում ժողովրդավարական ավանդույթների բացակայության մասին: «Մարդիկ երբեմն կարծում են, որ զոռբայությամբ կարելի է հասնել ամեն ինչի՝ նույնիսկ խորհրդարան», - նշեց Եսայանը: «Ուստի չեմ համարում, որ սա նոր երևույթ է և ռեյտինգային ընտրացուցակների ներդրման արդյունքում ծնվեց: Ռեյտինգային համակարգը իդեալական չէ, բայց մենք չպետք է թերությունը տարածենք ամբողջ համակարգի վրա»,- ասաց նա: Եսայանը նշեց, որ ապագայում խորհրդարան անցնելու պարագայում Դաշնակցությունը ձգտելու է, որպեսզի Հայաստանն ընտրությունների չբաժանվի 13 ընտրական օկրուգների, ինչպես այժմ է, այլ երկրի ողջ տարածքը դառնա մեկ ընտարատարածք, եւ քաղաքացին ընդհանուր ընտրացուցակից որոշի՝ ում տալ իր քվեն: Քննարկման բոլոր մասնակիցներն իրավապահ մարմիններից հատկապես նախընտրական շրջանում ակնկալում են օպերատիվ արձագանք արձանագրվող բռնության դեպքերին, կանխարգելիչ գործողություններ եւ արագ եւ օբյեկտիվ քննություն: