Վերադրաձրեք դիվանագիտական անձնագրերը. ԱԳՆ-ի վերջին նախազգուշացումը նախկին պաշտոնյաներին
Հուլիսի 31-ից ՀՀ նախկին պաշտոնյաների դիվանագիտական անձնագրերը համարվում են անվավեր: Այդ մասին հայտարարել է ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը։
Ասուլիսի ժամանակ Բալայանը եսժւս մեկ անգամ դիմեց նրանց, ովքեր չեն վերադարձրել այդ անձնագրերը: "Դիվանագիտական անձնագրերն այսօրվանից անվավեր են, համապատասխան տեղեկատվությունը փոխանցված է սահմանապահ ծառայությանը",-ասել է նա՝ միեւնույն ժամանակ հավելելով, որ բազմաթիվ նախկին պաշտոնյաներ արձագանքել են կոչին և վերադարձրել են անձնագրերը:
Ավելի վաղ ԱԳՆ-ն կոչ էր արել վերադարձնել դիվանագիտական անձնագրերը:
ՀՀ դիվանագիտական անձնագրեր տրվում են ՀՀ նախագահին, Ազգային ժողովի պատգամավորներին, վարչապետին, կառավարության անդամներին, սահմանադրական դատարանի նախագահին վճռաբեկ դատարանի նախագահին, գլխավոր դատախազին, Ամենայն Հայոց կաթողիկոսին, նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի անդամներին, կենտրոնական բանկի նախագահին, օրենքներով ստեղծված մշտապես գործող հանձնաժողովների (խորհուրդների) նախագահներին, մարզպետներին (Երևանի քաղաքապետին), դիվանագետներին, իսկ առանձին դեպքերում` այլ անձանց` Հայաստանի Հանրապետության նախագահի թույլտվությամբ:
Դիվանագիտական անձնագրեր են տրվում նաև ՀՀ նախագահի, ՀՀ Ազգային ժողովի նախագահի, վարչապետի, սահմանադրական դատարանի նախագահի ընտանիքի անդամներին: