Ռուսաաստանը նպատակահարմար է գտնում ՄԱԿ բարեփոխման անհրաժեշտությունը, ընդ որում՝ ցանկացած փոփոխություն պետք է իրականացվի դրա բոլոր մասնակիցների կարծիքը հաշվի առնելու ճանապարհով։ Այս մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։«Ռուսաստանը հավատարիմ է ՄԱԿ արդյունավետության բարձրացմանը։ Պաշտպանում ենք դրա բարեփոխման եւ այսօրվա պահանջներին հարմարեցնելու նպատակահարմարությունը»,- ասել է Պուտինը 20 երկրների դեսպաններին հավատարմագրեր հանձնելու արարողության ժամանակ։Նա նաեւ նշել է, որ փոփոխությունները պետք է մտածված լինեն եւ իրականացվեն կազմակերպության բոլոր մասնակիցների կարծիքը հաշվի առնելով։