Թուրքմենստանի նախագահի այցն Ադրբեջան թելադրված է առաջին հերթին տնտեսական նկատառումներով։ Այդ մասին Yenicag.Ru–ի հետ զրույցում նշել է ղազախստանցի քաղաքագետ Սուլթանբեկ Կալիևը։ Նա նշել է, որ պետք է համաձայնեցնել էներգակիրները տարանցելու հարցերը, ինչպես նաև Կասպից ծովի շելֆի տարանջատման հարցերը, որտեղ Ադրբեջանը կարևոր դեր է խաղում։ Ըստ նրա, այս պարագայում Թուրքմենստանին անհրաժեշտ են օտարերկրյա ներդրումներ և դա պետք է դառնա երկու նախագահների երկխոսության գլխավոր թեման։Սուլթանբեկ Կալիևը նշել է, որ դա հասկանում է նաև Թուրքմենստանի նոր ղեկավարությունն ու այս այցը Բաքու կարելի է դիտարկել նաև այդ տեսանկյունից, ինչպես նաև իսլամա–թյուրքական հարաբերությունները խորացնելու դիտանկյունից։