ՀՀ-ն ուներ առավելություն օպերատիվ հեռահարության հրթիռային զենքերում: Մինչև Իսկանդերները նրանք ունեին Р-17 զենքեր, որոնք նրանք ժառանգել էին խորհրդային բանակից: Հայկական կողմն ապրիլին դրանք անգամ տեղակայել էր սահմանագծում: Հայերն ունեին հրթիռային ներուժ, իսկ այժմ Ադրբեջանն է ձեռք բերում սեփական ներուժը` բալանսը վերականգնվել է: Այդ մասին հայտարարել է ռազմական փորձագետ Պավել Ֆելգենհաուերը: Նա նշել է, որ եթե Ղարաբաղում պատերազմ սկսվի և այն արագ չավարտվի, ապա կողմերը կարող են հարվածել միմյանց տարածքների խորության վրա ու անգամ հարվածեն միմյանց մայրաքաղաքներին: Ըստ նրա, Ղարաբաղի համար պատերազմում երկու կողմերն այժմ ունեն հավասար հնարավորություններ, այդ թվում՝ ճշգրիտ զենքի առումով: