Անհրաժեշտության դեպքում Անկարան կսկսի նոր ռազմական գործողություններ Սիրիայում` Եփրատի վահանի օրինակով կամ կընդլայնի Եփրատի վահանի գործողությունների Սիրիայի տարածքում` ելնելով Թուրքիայի ազգային շահերից։ Այդ մասին Trend –ին հայտնել է թուրք փորձագետ Էքրեմ Կըզըլթաշը։Նրա խոսքով, Սիրիայում ռազմական նոր գործողությունների մասին բազմաթիվ անգամ հայտարարել է Թուրքիայի նախագահը։«ԱՄՆ–ն զինում է YPG և PYD–ին ընդդեմ ԻՊ–ի, սակայն կան բազմաթիվ դեպքեր, երբ YPG և PYD–ն համագործակցել են ԻՊ–ի հետ»,–նշել է նա։Նրա խոսքով, YPG ու PYD–ի կողմից Թուրքիայի հասցեին սպառնալիքի դեպքում Անկարան նոր ռազմական գործողություններ կսկսի։